Լրահոս կանանց համար
Ո՞ր սննդակարգն է նպաստում հղիանալուն. news.am

Ճիշտ սննդակարգը նպաստում է հղիանալուն, նշում է մանկաբարձուհի եւ պտղաբերության մասնագետ Զետա Վեսթը: «Eat Yourself Pregnant» իր նոր գրքում նա պատմում է այն մասին, թե ինչպես պետք է սնվել հղիանալու համար:
Ինչպե՞ս պետք է սնվել դաշտանային ողջ ցիկլի ընթացքում
Դաշտանային ցիկլի տարբեր օրերին կնոջ օրգանիզմում արտադրվում են տարբեր հորմոններ, որոնք էլ ազդում են նրա ինքնազգացողության, արտաքին տեսքի եւ նույնիսկ քաշի վրա: Զետա Վեսթի խոսքով՝ ճիշտ սնվելու միջոցով կարելի օգնել օրգանիզմին ավելի հեշտ հաղթահարել ցիկլի ընթացքում ի հայտ եկող խնդիրները:
Դաշտանային ցիկլի առաջին փուլ
Նոր դաշտանային ցիկլի առաջին օրը շատ կանայք դառնում են ավելի հանգիստ՝ հաղթահարելով նախորդ ցիկլի ավարտին առաջացած լարվածությունն ու նյարդայնությունը: Կանանցից ոմանք կարող են հոգնածություն եւ հյուծվածություն զգալ, ինչը նույնպես բնական է: Այս ընթացքում մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից եւ ավելի շատ հանգստանալ: Իսկ ինչ վերաբերում է սննդին, ապա առաջնահերթություն է համարվում C,B վիտամիններով եւ երկաթով հարուստ սնունդը:
Վիտամին C-ով հարուստ է մրգերի եւ բանջարեղենի մեծ մասը, սակայն դրա լավագույն աղբյուր են համարվում ցիտրուսները, հատապտուղները, կիվին, կանաչ բանջարեղենը եւ կարմիր պղպեղը:
Վիտամին B-ի պահանջը կարելի է բավարարել հացահատիկի, ոչխարի, տավարի, թռչնի մսի միջոցով: Վիտամին B-ով հարուստ է նաեւ հավկիթը, կանաչ բանջարեղենը, խմորիչի էքստրակտն ու խմորիչը:
Երկաթի լավագույն աղբյուր են համարվում կարմիր միսը, դդմի կորիզը, արեւածաղիկը, լոբազգիները, չիրը, կակղամորթները ու մուգ կանաչ տերեւային բանջարեղենը:
Դաշտանային ցիկլի երկրորդ փուլ
Երկրորդ փուլի ընթացքում էստրոգենի պարունակությունը օրգանիզմում ավելանում է, եւ կնոջ մարմինը պատրաստվում է ձվազատման: Կանանց մեծամասնությունն այս ընթացքում իրենց շատ լավ եւ առույգ է զգում:
Այս ընթացքում շատ կարեւոր է ապահովել օրգանիզմը վիտամին B-ով, որը նպաստում է հորմոնալ դիսբալանսի կարգավորմանը եւ ապահովում բջիջների բնականոն բաժանումը: Միեւնույն ժամանակ օրգանիզմը նաեւ վիտամին C-ի անհրաժեշտություն է զգում, որի շնորհիվ բարձրանում է ցերվիկալ լորձի քանակը:
Կապսիցինով, իզոֆլավոնով եւ L-արգինինով հարուստ սնունդը (ինչպիսին են, օրինակ, տոֆուն եւ ձմերուկը), նպաստում են արյան շրջանառության կայունացմանը եւ նույնպես շատ օգտակար են այս ընթացքում:
Երկրորդ փուլի ընթացքում անհրաժեշտ է նաեւ ապահովել վիտամին D-ի առկայությունը օրգանիզմում, քանի որ վերջինս բարձրացնում է իմունիտետը: Վիտամին D ստանալու համար խորհուրդ է տրվում շատ ժամանակ անցկացնել արեւի տակ, ինչպես նաեւ ձկնեղեն ներառել սննդակարգում:
Դաշտանային ցիկլի երրորդ փուլ
Երրորդ փուլի ընթացքում նախընտրելի է հարստացնել օրգանիզմը բետա-կարոտինով: Վերջինս հզոր հակաօքսիդանտ է եւ կպաշտպանի բջիջները վնասվելուց:
Բետա-կարոտինով հարուստ է գազարը, կաղամբը, սպանախը եւ մանանեխը: Բետա-կարոտինի լավ աղբյուր են նաեւ գազարագույն ցիտրուսները:
Դաշտանային ցիկլի չորորդ փուլ
Եթե բեղմնավորում տեղի չի ունեցել, հորմոնների մակարդակը օրգանիզմում սկսում է նվազել, եւ կինը կրկին իրեն հոգնած, թույլ եւ նյարդայնացած է զգում: Այս ընթացքում կինը իրեն կարող է քաղցրեղեն թույլ տալ, սակայն պետք է հիշել, որ շաքարի պարունակությունը արյան մեջ պետք է պահպանել կայուն վիճակում, ինչը նշանակում է, որ չարաշահել քաղցրավենիքն ու ածխաջրերով հարուստ այլ սնունդը չի կարելի:
Չորորդ փուլի ողջ ընթացքում պետք չէ հրաժարվել ճարպով հարուստ սննդից (օրինակ, ճարպի բարձր պարունակությամբ կաթից), քանի որ ճարպը անհրաժեշտ է կնոջ օրգանիզմին հորմոնների նորմալ արտադրության համար:

|
Կարդացեք նաև

Մոր և մանկան գիտահետոզատական կենտրոնի գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Արմինե Սայադյանը «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է, որ իրեն հաճախ են դիմում սեռը պլանավորելու...


«Էրեբունի» ԲԿ-ում բացվել է Կանանց կոնսուլտացիայի ծառայություն: Ծառայությունը ղեկավարելու է մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Անահիտ Ջեմիկի Ստեփանյանը: Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքում իրականացնելու է հղիների...


Իոնիզացիա չառաջացնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է մեծացնել հղիների մոտ վիժման վտանգը. Այդ մասին գիտական աշխատանքը հրատարակվել է Scientific Reports հանդեսում, իսկ այդ հետազոտության...


Ապացուցված է, որ գլխամաշկի հետ ներկի շփման ժամանակ արյան մեջ դրա ներծծումը չնչին է: Բացի այդ, պտուղը շրջապատված է պլացենտայով, որը յուրահատուկ ֆիլտր է և կատարում է պաշտպանական ֆունկցիա...


Բժիշկներն այլևս խորհուրդ չեն տա հղիներին նվազեցնել ֆիզիկական ակտիվության մակարդակը:
ԱՄՆ-ի Վիրջինյա նահանգի ռազմածովային բժշկական կենտրոնի հետազոտական կենտրոնի...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն